00:00:00

Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոց տեղափոխված նոր հիվանդների վարակման աղբյուրները գալիս են Հայաստանից և Ֆրանսիայից. հիվանդանոցի տնօրեն

20:00, 02 ապրիլ 2020 Աշխարհ

Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոց տեղափոխված կորոնավիրուսով նոր հիվանդների վարակման աղբյուրները Հայաստանից և Ֆրանսիայից են, մի հիվանդի վարակման աղբյուրն էլ դեռևս ճշտել չի հաջողվել: Այս մասին տեղեկացնում է apsny.ge պորտալը` հղում անելով հիվանդանոցի բուժական գծով տնօրեն Մարինա Էզուգբայային: «Մի դեպքում հիվանդը եկել է Հայաստանից, երկու դեպքում եկել են, եթե չեմ սխալվում, Ֆրանսիայից, իսկ չորրորդի վարակման աղբյուրը դեռևս չի ճշտվել, սակայն, ինչպես երևում է, սա նույնպես դրսից բերված դեպք է: Մեր հիվանդանոցում 36 վարակակիր կա»,-տեղեկացրել է Էզուգբայան: Նա տեղեկացրել է նաև, որ ծանր վիճակում գտնվող 5 վարակակիրներից 3-ի վիճակը կայունացել է: Վերջին տվյալներով՝ Վրաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 130-ի, 26 մարդ առողջացել է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր