00:00:00

Չինացի գիտնականները գտել են կորոնավիրուսը բուժելու նոր միջոց (Gazeta.ru)

21:11, 01 ապրիլ 2020 Աշխարհ

Հոնկոնգցի գիտնականները պարզել են, որ կորոնավիրուսով հիվանդներից արյան փոխներարկման գործընթացը կարող է օգնել մյուսներին ապաքինվել, գրում է «South China Morning Post»-ը՝ հղում անելով ուսումնասիրությանը: Գիտնականները փորձ են անցկացրել սիրիական ոսկե համստերների վրա, քանի որ նրանց ACE2 սպիտակուցը նման է մարդու սպիտակուցին: Որպես ուսումնասիրության մաս՝ նրանք կրծողներին ներարկել են SARS-COV-2: Համստերների ապաքինումից հետո նրանցից արյուն են վերցրել և ստեղծել մի շիճուկ, որը փոխներարկվել է այլ կրծողներին: Պարզվել է, որ շիճուկի օգտագործելուց հետո համստերների օրգանիզմի վրա վիրուսային ծանրաբեռնվածությունը շատ ավելի ցածր էր (մոտ 10 անգամ): «Եթե մենք նույն կերպ վարվենք մարդկանց հետ, դա իսկապես կօգնի նրանց ապաքինվել՝ իջեցնելով վիրուսային բեռը նրանց օրգանիզմում», - ասել է չինացի մանրէաբանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր