00:00:00

Տարբեր երկրների ղեկավարներ կոչ են անում ստեղծել կորոնավիրուսի դեմ պայքարի դաշինք. Deutsche Welle

17:43, 01 ապրիլ 2020 Աշխարհ

Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը, ինչպես նաև Հորդանանի, Սինգապուրի, Էկվադորի, Եթովպիայի առաջնորդները կոչ են անում ստեղծել կորոնավիրուսի դեպ պայքարի գլոբալ դաշինք: «Deutsche Welle»-ն տեղեկացնում է, որ նշված երկրների ղեկավարների առաջարկությունները ներկայացվել են «The Financial Times»-ում: Նշվում է, որ կորոնավիրուսի առաջ բոլորը հավասար են, և անհրաժեշտություն կա աշխատել միասին, որպեսզի իրավիճակը հաղթահարվի: «Այս վարակը չի խնայի ոչ մեկին՝ անկախ նրանից, թե այդ երկրում որքանով են զարգացած տնտեսությունը, տեխնոլոգիաները, որքան մեծ են հնարավորությունները»,-ասված է հոդվածում: Որպես կոնկրետ միջոցառում կորոնավիրուսի դեմ պայքարում, նշվում է պատվաստանյութի ստեղծումը և դրա արդար բաշխումն ամբողջ աշխարհում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր