00:00:00

ԵԱՏՄ-ից մի շարք մթերքների արտահանումը կարգելվի՝ կորոնավիրուսի պատճառով. «ՌԻԱ Նովոստի»

05:02, 01 ապրիլ 2020 Աշխարհ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը COVID-19 համաճարակի ֆոնին որոշում է կայացրել մինչև հունիսի 30-ն արգելել մի շարք մթերքների, ներառյալ հնդկացորենի, տարեկանի, բրնձի, արևածաղկի սերմերի արտահանումը ԵՏՄ-ից, ասվում է հանձնաժողովի հաղորդագրությունում:
«Մարտի 31-ին կայացած ԵՏՀ խորհրդի նիստից հետո որոշում կայացվեց ներմուծել միջոցառումների «երկրորդ փաթեթը», որոնք ուղղված են Եվրասիական տնտեսական միության երկրներից որոշ տեսակի պարենային ապրանքների արտահանման ժամանակավոր արգելքի հաստատմանը: Դրանց թվում են սոխը, սխտորը, շաղգամը, տարեկանը, բրինձը, հնդկացորենը, կորեկը, ալյուրը, հացազգիների հատիկները, հնդկացորենի ալյուրը, հնդկացորենից պատրաստի սննդատեսակները, մանրացված և չմշակված սոյան և արևածաղկի սերմերը: Դրանց արտահանումը արգելվում է մինչև հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածը»,- ասվում է հաղորդագրությունում:
Նշվում է, որ որոշումն ուժի մեջ կմտնի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կայքում հրապարակման օրվանից 10 օր հետո:
«Արգելքի ներմուծումը հնարավորություն կտա բնակչությանն ապահովել բավարար քանակությամբ նման ապրանքներով՝ սանիտարահամաճարակային իրավիճակի սրման ժամանակ»,- ընդգծել է ԵՏՀ-ն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր