00:00:00

Կոմունարկայի հիվանդանոցի գլխավոր բժիշկը, ով օրերս ուղեկցում էր Վլադիմիր Պուտինին, վարակվել է կորոնավիրուսով. Ինտերֆաքս

21:49, 31 մարտ 2020 Աշխարհ

Կոմունարկայի հիվանդանոցի գլխավոր բժիշկ Դենիս Պրոցենկոյի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, հայտնում է Ինտերֆաքսը: Նշվում է, որ Պրոցենկոյի վիճակը նորմալ է: Գլխավոր բժշկի վարակվելու հետ կապված Կոմունարկայում կարող են անվտանգության հավելյալ միջոցառումներ ձեռնարկվել:
Հարկ է նշել, որ մարտի 24-ին Պրոցենկոն ուղեկցել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, ով այցելել էր հիվանդանոց:
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ մտահոգվելու կարիք չկա, Պուտինը պարբերաբար թեստավորվում է եւ ամեն ինչ նորմալ է:
Աղբյուր՝ Ինտերֆաքս

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր