00:00:00

Թուրքմենստանում արգելել են «կորոնավիրուս» բառն օգտագործել

21:12, 31 մարտ 2020 Աշխարհ

Թուրքմենստանի իշխանություններն արգելել են «կորոնավիրուս» բառի օգտագործումը և համավարակի մասին տեղեկությունները թաքցնելու համար կենցաղում դրա կիրառությունը բացառել, հայտնում է «Լրագրողներ առանց սահմանների» իրավապաշտպան կազմակերպությունը (RSF)։ Իրավապաշտպանների տվյալների համաձայն՝  երկրում բոլոր լրատվամիջոցներին արգելել են հրապարակումներում «կորոնավիրուս» բառն օգտագործել։ Բառը չի կիրառվել նաև Թուրքմենստանի առողջապահության նախարարության կողմից երկրի ուսումնական հաստատություններ, հիվանդանոցներ և աշխատավայրեր ուղարկված թռուցիկներում։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Թուրքմենստանի քաղաքացիներին արգելում են խոսել նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի մասին: Մայրաքաղաք Աշխաբադի փողոցներում կորոնավիրուսի մասին խոսակցությունները կարող են ձերբակալությամբ ավարտվել: Շատ դեպքերում մարդկանց ձերբակալում են քաղաքացիական հագուստով անձինք, իսկ թե ինչ է սպասվում բերման ենթարկվածներին՝ անհայտ է: Ենթադրաբար իշխանությունները նման մեթոդով պայքարում են խուճապի տարածման դեմ: Միևնույն ժամանակ ներկայում Թուրքմենստանի շատ բնակիչների անհանգստացնում է աշխատանքի բացակայությունը, քանի որ կորոնավիրուսի դեմ պայքարում իրականացվող սահմանափակիչ քայլերի հետևանքով շատ մարդիկ առանց եկամուտ են մնացել: Երկրում փակվում են ժամանցի վայրերն ու մասնավոր ձեռնարկությունները: Պետական հիմնարկների աշխատակիցներին ուղարկում են չվճարվող արձակուրդ: Tert.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր