00:00:00

Իտալիայում կորոնավիրուսից 63 բժիշկ է մահացել. korrespondent.net

17:55, 31 մարտ 2020 Աշխարհ

Իտալիայում կորոնավիրուսից 63 բժիշկ է մահացել: Այս մասին տեղեկացնում է korrespondent.net կայքը` հղում անելով Իտալիայի FNOMCeO բժիշկների ֆեդերացիային: Նշվում է, որ միայն մարտի 30-ին մահացել է 2 բժիշկ: Մարտի 30-ի դրությամբ Իտալիայում կորոնավիրուսով վարակված բուժաշխատողների թիվը 8538 է, նրանցից 595-ի մոտ կորոնավիրուսը հաստատվել է մարտի 29-30-ն ընկած ժամանակահատվածում:
Կորոնավիրուսից մահվան դեպքերի թվով Իտալիան առաջին տեղում է աշխարհում` 11 591 դեպք, վարակման դեպքերի թիվը 101 739 է: Ավելի վաղ Չինաստանում հայտարարել էին, որ եվրոպացի բժիշկները կրկնում են իրենց չինացի գործընկերների սխալները կորոնավիրուսի դեմ պայքարում, որոնցից գլխավորը բժիշկների ոչ բավարար պաշտպանվածությունն է: Հայտնի է, որ ամբողջ աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 785 807-ի, որից 37 820-ը՝ մահվան ելքով։ Հիվանդությունից ապաքինվել է ավելի քան 165 659 մարդ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր