00:00:00

Մասնագետը հայտնել է, թե ինչ վտանգի կարող է հանգեցնել կորոնավիրուսի մի քանի տեսակով վարակվելը. Известия

05:34, 31 մարտ 2020 Աշխարհ

Ազգակից վիրուսների մի քանի խմբով վարակվելը կարող է հանգեցնել նոր հարուցիչ ի հայտ գալուն: Известия-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Ժողովուրդների բարեկամության ռուսական համալսարանի ինֆեկցիոն հիվանդությունների բաժնի ղեկավար Գալինա Կոժևնիկովան: Մասնագետը հիշեցրել է վերատեսակավորման մասին, որը ազգակից վիրուսների՝ միևնույն բջիջում հայտնվելու պարագայում, գենետիկական կառույցի հոմոլոգիական տարրերով փոխանակվելու ունակությունն է: «Եթե գրիպով վարակված մարդու շնչառական ուղիների էպիթելային բջիջի մեջ ազգակից վիրուս ընկնի, ինչպես օրինակ՝ թռչնի գրիպի վիրուս, ապա վերատեսակավորման շնորհիվ կարող է նոր հարուցիչ ի հայտ գալ: Եվ այն արդեն ինքնուրույն կկարողանա փոխանցվել մարդուց մարդուն»,- ասել է բժիշկը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր