00:00:00

Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

21:11, 09 ապրիլ 2018 Աշխարհ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ եւ քննարկել սիրիական հակամարտության կարգավորման հարցը: Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնում է, որ երկու երկրների առաջնորդները պայմանավորվել են շարունակել շփումներն այս հարցի հետ կապված: «Բարձր գնահատական է տրվել Աստանայի գործընթացի երաշխավոր պետությունների՝ Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի ղեկավարների հանդիպմանը: Այդ հանդիպման արդյունքները հաշվի առնելով, Պուտինն ու Էրդողանը կարծիքներ են փոխանակել սիրիական հակամարտության կարգավորման շուրջ»,-հայտնում են Կրեմլից: Երկու նախագահները քննարկել են նաեւ պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, որոնք ձեռք են բերվել Անկարայում բարձր մակարդակի ռուս-թուրքական համագործակցության խորհրդի նիստում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր