Թաիլանդի թագավոր Մախա Վաչիրալոնգքորնն ինքնամեկուսացվել էր կորոնավիրուսի համաճարակի ընթացքում Գարմիշ-Պարտենքիրխեն ալպիական հանգստավայրում, գրում է Independent-ը։
67-ամյա թագավորի հետ 20 կանանցից բաղկացած «հարեմն» էր ու բազմաթիվ ծառաները, գրում է Bild գերմանական պարբերականը։ Հայտնի չէ, թե այդ ընթացքում թագավորի չորս տիկնայք նրա հետ էին, թե ոչ։
Պարբերականը նշում է, որ միապետը որոշ ժամանակով արգելափակել էր Grand Hotel Sonnenbichl չորսաստղանի հյուրանոցը։