00:00:00

Կորոնավիրուսով վարակվածների թիվը ողջ աշխարհում գերազանցել է 700 000-ը. Worldometers

01:45, 30 մարտ 2020 Աշխարհ

Նոր տեսակի Covid-19 կորոնավիրուսով վարակվածների թիվը ողջ աշխարհում հասել է 704 068-ի: Ինչպես հետևում է Worldometers կայքի՝ իրական ժամանակում թարմացվող տվյալներից, կորոնավիրուսով պայմանավորված հիվանդությունից մահացել է 33 219 մարդ: Այսօրվա դրությամբ՝ ողջ աշխարհում ապաքինվել է 149 219 հիվանդ, ակտիվ վարակակիրների թիվը կազմում է 519 969 մարդ: Ամենից շատ վարակակիրներ ունեցող երկրներն են ԱՄՆ-ն, Իտալիան, Չինաստանը, Իսպանիան, Գերմանիան, Իրանը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Շվեյցարիան: Մահացության ցուցանիշով առաջատար երկրներն են Իտալիան, Իսպանիան, Չինաստանը, Իրանը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր