00:00:00

Ի՞նչ ստացավ Չինաստանը վերջին 3 ամիսներին

01:18, 30 մարտ 2020 Աշխարհ

Ի՞նչ ստացավ Չինաստանը վերջին 3 ամիսներին 1. Չինաստանն արդյունավետորեն նախապատրաստվեց նոր սերնդի` կենսաբանական պատերազմին, անցկացրեց զորավարժություններ և ողջ աշխարհին վարպետաց դաս տվեց` ցույց տալով այդ պատերազմի ոչ արդյունավետ լինելն իրենց նկատմամբ: 2. Արագ և արդյունավետ մարդահամար անցկացրեց: 3. Խստացրեց թվային դիկտատուրան, իրականացրեց սոցցանցերի ու բոլոր կոմունիկացիաների վերահսկողություն: 4. Ստեղծեց անհրաժեշտ, թիրախային անհատի բոլոր սոցիալական կապերն արագ հաշվարկելու համակարգ. ո՞վ է նրա հետ շփվում, ո՞ւմ հետ է ինքը շփվում, որտե՞ղ է եղել: 5. Հայտնաբերեց բոլոր ապօրինի ներգաղթյալներին և շատերին արտաքսեց երկրից: 6. Փափուկ ռեժիմով վտարեց շատ օտարերկրացիների։ Նրանք իրենք էլ ձգտում էին արագ լքել երկիրն ու տարհանվել: Մնացածները նույնականացվեցին և վերցվեցին հսկողության տակ: 7. Մշակեցին երկիրը զանգվածաբար և կտրուկ արգելափակելու մեխանիզմ: 8. Ամբողջ աշխարհին ցույց տվեցին, թե ինչի է ընդունակ Չինաստանը։ Ընդունենք, որ 1,5 միլիարդ մարդու կարանտինում պահելը, անխտիր բոլորին դիմակ հագցնելը և մեկ շաբաթում մեգահիվանդանոց կառուցելն առավել, քան տպավորիչ ու հզոր է: 9. Ողջ երկրին սովորեցրին, թե ինչպես է պետք հետևել անձնական հիգիենային: 10. Ընդունեցին վայրի կենդանիների` սննդի մեջ օգտագործելն արգելելու օրենք, ինչը շատ նահանգների համար նորմալ երևույթ էր: 11.Ողջ աշխարհին ցույց տվեցին, թե որքան է աշխարհը կախված Չինաստանից: 12. Սառեցրին արտադրական շղթաները ողջ աշխարհով մեկ` սադրելով համաշխարհային ճգնաժամ: 13. Ոստիկանությունում և արագ արձագանքման ծառայություններում զանգվածաբար ներդրվեց դրոնների ու մարդկանց հետևող այլ ավտոմատ միջոցների կիրառությունը: 14. Մշակվեց ու կազմակերպվեց տրված անոմալիաների ճանաչման ու առանձնացման ջերմաչափ համակարգերի զանգվածային արտադրություն: 15. Ստեղծվեց մարդկանց դեմքերի՝ դիմակներ կրելու պայմաններում` տեսախցիկների գործարկման ալգորիթմ: Այժմ արդեն մարդու քայլվածքը նույնպես հաշվի է առնվում՝ որպես անձը ճանաչելու գործոն: 16. Զանգվածաբար և օպերատիվորեն ստեղծվում են ապրանքները մարդկանց հասցնելու համակարգեր: 17. Մշակվեց էլեկտրոնային համակենտրոնացման ճամբարի համակարգը: 18. Դադարեցվեցին բողոքի ակցիաները Հոնկոնգում, և այնտեղ չինական կառավարության ազդեցությունը աճ գրանցվեց: Եվ գլխավորը` Մինչ աշխարհը շարունակում է ընկղմվել ճգնաժամային փոսի մեջ, Չինաստանն այնտեղից արդեն դուրս է եկել ու պատրաստ է` . գնել էժան ակտիվներ . օգնել ֆինանսապես թույլ պետություններին` մեծացնելով իր գլոբալ ազդեցությունը . խաղալ նավթի գների նվազեցման փաստի վրա . ստեղծել նոր միություններ ու ալյանսներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր