00:00:00

85 վարակված, 14 առողջացած. Կորոնավիրուսը Վրաստանում մարտի 28-ի դրությամբ

22:15, 28 մարտ 2020 Աշխարհ

Մարտի 28-ի ժամը 12:00-ի դրությամբ Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է ևս 2-ով` հասնելով 85-ի: Այս մասին ասվում է կառավարության կողմից ստեղծված կայքէջում. գրում է aliq.ge-ն: Կորոնավիրուսով վարակման դեպքերին զուգահեռ աճում է նաև առողջացածների թիվը: Այս պահի դրությամբ Վրաստանում պաշտոնապես բուժված է համարվում 14 պացիենտ: Կարանտինային գոտում է գտնվում 4534 մարդ, ստացիոնար հսկողության տակ է 276 պացիենտ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր