00:00:00

ՌԴ-ում մահացել է հայտնի հայ համաճարակաբան, ով վարակված էր կորոնավիրուսով

15:12, 28 մարտ 2020 Աշխարհ

Կոմունարկայի հիվանդանոցում մահացել է կորոնավիրուսով հոսպիտալացված համաճարակաբան-պրոֆեսոր Ուրբաթ երեկոյան «Նովոմոսկովսկի» բազմապրոֆիլ բժշկական կենտրոնում մահացել է պրոֆեսոր Արփիկ Հասրաթյանը: Կինը նախկինում աշխատել է որպես պրոֆեսոր Սեչենովի համալսարանի մասնագիտական կրթության ինստիտուտի համաճարակաբանության ամբիոնում: 69-ամյա կինը հիվանդանոց է տեղափոխվել իր բնակարանից՝ մարտի 23-ին։ Սկզբում նրան տեղափոխել են քաղաքային հիվանդանոց՝ բարձր ջերմությամբ և դշնչարգելությամբ։ Սակայն նրա առողջական վիճակում դրական փոփոխություն չի լինում։ Ուրբաթ օրը նրան տեղափոխել են Կոմունարկայի հիվանդանոց, որտեղ հաստատվել է COVID-19 ախտորոշումը։ Մի քանի ժամ առաջ Հասրաթյանը մահացել է։ Բժիշկները ճշտում են ՝ արդյոք կորոնավիրուսը եղել է նրա մահվան պատճառը։ Նախնական տեղեկատվության համաձայն՝ վերջին շրջանում կինը չի մեկնել արտասահման և կոնտակտ չի ունեցել կորոնավիրուսով հիվանդի հետ: Արփիկ Հասրաթյանը եղել է բժշկական գիտությունների դոկտոր, վիրուսային հեպատիտների բուժման ոլորտում խոշոր մասնագետ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր