00:00:00

ԱՄՆ–ը 1.1 մլն դոլար կհատկացնի Հայաստանին՝ կորոնավիրուսի դեմ պայքարի նպատակով

13:22, 28 մարտ 2020 Աշխարհ

ԱՄՆ պետդեպարտամենտը որոշել  է կորոնավիրուսի դեմ համաշխարհային պայքարի փաթեթի շրջանակում 1.1 մլն դոլար հատկացնել Հայաստանին։ Այս մասին հայտնում է Ամերիկայի հայ դատի հանձնախումբը՝ նշելով, որ ընդհանուր փաթեթը կազմելու 274 մլն դոլար և տրամադրվելու է աշխարհի 64 ամենավտանգված երկրներին։ Ավելի վաղ հանձնախմբի պատասխանատու Րաֆֆի Համբարյանը Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին կոչ էր արել աջակցել, որպեսզի ԱՄՆ–ը աջակցություն տրամադրի Հայաստանին ստեղծված իրավիճակից դուրս գալու համար։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր