00:00:00

CNN. Իտալիայում կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը հասել է 969-ի

02:20, 28 մարտ 2020 Աշխարհ

Իտալիայում կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը մեկ օրում նոր ռեկորդ է սահմանել։ 24 ժամվա ընթացքում ահացել է 969 մարդ,  հայտնում է CNN-ը՝ հղում անելով երկրի առողջապահության արտակարգ իրադրության հարցերով հանձնակատար Դոմենիկո Արկուրին։ «Այսօր արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 10 950-ի դեպք, 589 մարդ ապաքինվել է։ Ցավոք, մահացել է 969 մարդ», – նշել է Արկուրին։ Այս պահի դրությամբ՝ Իտալիայում հաստատվել է կորոնավիրուսի 86,498 դեպք, որոնցից 9134-ը՝ մահվան ելքով։
Նշենք, որ առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին հայտարարել է COVIND-19 կորոնավիրուսային վարակի բռնկումը համաճարակի մասին: ԱՀԿ-ի վերջին տվյալներով՝ աշխարհում արդեն ավելի քան 559,143 մարդ է վարակվել, ավելի քան 25,278մարդ մահացել է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր