00:00:00

Սիրիայի Արաբական Հանրապետությունում գտնվող մեր զինվորականները բազմիցս զգուշացրել են. Լավրով

02:30, 11 ապրիլ 2018 Աշխարհ

Ռուսական զինվորականները  Սիրիայում բազմիցս նախազգուշացրել են լուրջ սադրանքի պատրաստման մասին, որ Դամասկոսին մեղադրեն քիմիական զենք կիրառելու մեջ։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ «Սիրիայի Արաբական Հանրապետությունում գտնվող մեր զինվորականները բազմիցս զգուշացրել են, այդ մասին խոսել  է նաեւ սիրիական կառավարությունը, որ լուրջ սադրանք է պատրաստվում ուղղված նրան, որ Դամասկոսին կրկին մեղադրեն խաղաղ բնակիչների դեմ քիմիական թունավոր նյութեր կիրառելու մեջ։ Ի պատասխան ԱՄՆ նախագահի մտերիմ շրջանակների նախազգուշացման այն մասին, որ Վաշինգթոնը չի բացառում Սիրիայի ուղղությամբ հարված հասցնելու հնարավորությունը՝ Լավրովը հիշեցրել է. «Մենք մեր պարտավորություններն ունենք Սիրիայի Արաբական Հանրապետության առջեւ։ Պարտականություններ, որոնք հիմնված են Սիրիայի լեգիտիմ եւ օրինական կառավարության խնդրանքով նրանց հետ կնքված պայմանագրի վրա, ընդ որում՝ այն ՄԱԿ անդամ երկիր է»,–հայտարարել է Լավրովը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր