00:00:00

Իրանում մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակվածների թիվը ավելացել է ռեկորդային 2389-ի. IRNA

18:47, 26 մարտ 2020 Աշխարհ

Իրանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է 2389-ով, մահացության դեպքերը` 157-ով: Այս մասին հինգշաբթի հայտարարել է երկրի առողջապահության եւ բժշկական կրթության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Կիյանուշ Ջահանփուրը, հայտնում է IRNA-ն: «Անցած օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակման 2 389 նոր դեպք է գրանցվել: Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 29406-ի»,- հայտնել է Ջահանփուրը: Նա նշել է, որ վերջին օրվա ընթացքում 157 մարդ է մահացել` հավելելով, որ Իրանում, ընդհանուր առմամբ, մահացել է 2.234 մարդ: Ջահանփուրի խոսքով` վարակվածների շրջանում արձանագրվել է 10 457 առողջացման դեպք:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր