00:00:00

Ադրբեջանում կորոնավիրուսից մի տղամարդ է մահացել

18:14, 26 մարտ 2020 Աշխարհ

Ադրբեջանում նոր տեսակի կորոնավիրուսով վարակման 6 նոր դեպք է հայտնաբերվել, հաղորդում է contact.az-ը՝  վկայակոչելով երկրի նախարարների կաբինետին առընթեր օպերատիվ շտաբին: Ընդ որում, ինչպես նշվում է շտաբի հայտարարության մեջ, վարակվածներից մեկը` Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի, հիվանդանոց է գնացել ջերմության եւ  շնչառության հետ կապված դժվարութունների գանգատով: Հիվանդը, ով տառապում էր նաեւ շաքարային դիաբետով եւ սրտի իշեմիկ հիվանդությամբ, COVID-19-ի թեստ է անցել, որի արդյունքները դրական են եղել: Չնայած բժիշկների ջանքերին` հիվանդի վիճակը վատթարացել էր, եւ նա մահացել էր հիվանդանոց տեղափոխվելու նույն օրը: Հիվանդի ընտանիքի անդամները եւ այլ անձինք, որոնց հետ նա շփվել է, կարանտինացված են: Այժմ Ադրբեջանի հատուկ ռեժիմի հիվանդանոցներում գտնվում է կորոնավիրուսով վարակված 81 մարդ: Նրանցից 3-ը ծանր վիճակում են, 5-ը` միջին ծանրության, մնացածի վիճակը կայուն է: Նրանց բուժման միջոցառումները շարունակվում են: Հիշեցնենք, որ մարտի 12-ին Ադրբեջանում կորոնավիրուսից մի կին էր մահացեկ: Միեւնույն ժամանակ, 10 մարդ արդեն առողջացել է հիվանդությունից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր