00:00:00

Վրաստանում 9 օրական նորածնին կորոնավիրուսի կասկածանքով հիվանդանոց են տեղափոխել

23:34, 25 մարտ 2020 Աշխարհ

Երեկ՝ մարտի 24-ին, Մառնեուլիից կորոնավիրուսի կասկածանքով Թբիլիսի են տեղափոխել 9 օրական նորածնի, գրում է aliq.ge-ն։ Այդ մասին հայտնել է Թբիլիսիի պետական բժշկական համալսարանի առաջին համալսարանական կլինիկայի տնօրեն Լևան Ռատիանին։ «Մառնեուլիից ծանր շնչառական անբավարարությամբ, կորոնավիրուսի ախտանիշներով 9 օրական երեխայի են տեղափոխել մեզ մոտ: Այս փուլում նորածնի վիճակը կայուն է: Փորձանմուշը ուղարկվել է Լուգարի ​​լաբորատորիա», — ասել է Ռատիանին: Մարտի 25-ին, ժամը 12:00-ի դրությամբ, Վրաստանում հաստատված է կորոնավիրուսի 73 դեպք: Կարանտինային ռեժիմում կա 4 055 հիվանդ, մինչդեռ 252-ը մնում են ստացիոնար բուժման մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր