00:00:00

Աշխարհի բնակչության մեկ երրորդը կարանտինի մեջ է գտնվում

15:15, 25 մարտ 2020 Աշխարհ

Աշխարհի բնակչության մեկ երրորդը կարանտինի մեջ է գտնվում: Համաճարակի զոհերի ընդհանուր թիվը մոտենում է 19 հազարի, վարակված է մոտ 423 հազար մարդ: Կորոնավիրուսի համաճարակի հետ կապված` այժմ ավելի քան 2,6 միլիարդ մարդ աշխարհի տասնյակ երկրներում գտնվում է կարանտինի մեջ: Հնդկաստանը հայտարարեց երեքշաբաթյա խիստ կարանտինի մասին 1,3 միլիարդ մարդու համար: Եվրոպայում զոհերի թվով առաջինը շարունակում է մնալ Իտալիան. այնտեղ արդեն մահացել է մոտ 7 հազար մարդ: Իտալիայից հիվանդներին սկսել են ընդունել Գերմանիայի հիվանդանոցները, նրանց տեղափոխում են օդային ճանապարհով: Գերմանացի բժիշկները հույս ունեն այնպիսի փորձ ձեռք բերել, որը հետո նրանց կարող է անհրաժեշտ լինել: Այժմ Գերմանիայում մոտ 33 հազար մարդ է վարակված, մահացել է 157 մարդ: Իտալիայում ստեղծված իրավիճակը չեն կարողանում հաղթահարել ոչ միայն բժիշկները, այլև հուղարկավորությամբ զբաղվող բիզնեսը: Ավանդական հուղարկավորություններն արգելվել են, ընտանիքի անդամներին անգամ թույլ չեն տալիս տեսնել հանգուցյալի դին: Իսպանիայում Covid-19-ն ավելի արագ և ավելի լայն տարածում է գտնում, քան Իտալիայում: Այժմ գրեթե 40 հազար վարակված կա, ավելի քան 2800 մարդ մահացել է: Վարակի տարածման կենտրոն են դարձել նաև ծերանոցները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր