00:00:00

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 70-ի

15:51, 25 մարտ 2020 Աշխարհ

Մասնագետները կորոնավիրուսով վարակման եւս մեկ դեպք են հայտնաբերել, հաղորդվում է կառավարության stopcov.ge կայքում, փոխանցում է «Նովոստի-Գրուզիա»-ն: Վրաստանում վարակման լաբորատոր կերպով հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 70-ի: Նրանցից երկուսն Ավստրիայի քաղաքացի են եւ արդեն լքել են Վրաստանը, եւս 9-ը առողջացել է: «Նոր հիվանդը խնդրահարույց չի համարվում, նրա վիճակը նորմալ է»,- լրագրողներին ասել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Մարինա Էզուգբայան: Ըստ նրա` նոր հիվանդը ժամանել էր Միացյալ նահանգներից: Այս պահի դրությամբ, ավելի քան չորս հազար մարդ գտնվում է կարանտինում, Լուգարի լաբորատորիան շուրջօրյա ստուգումներ է իրականացնում վիրուսի հայտնաբերման համար, այդ թվում` այն քաղաքացիների շրջանում, որոնք արտասահմանից Վրաստան ժամանելուց հետո պարտադիր կարանտինում են գտնվում, ինչպես նաեւ` Մառնեուլի եւ Բոլնիսի շրջանների բնակիչների շրջանում, որտեղ խիստ կարանտինի ռեժիմ է գործում: Հիվանդանոցներում բժիշկների հսկողության տակ 252 պացիենտ է գտնվում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր