A person from Yunnan Province died while on his way back to Shandong Province for work on a chartered bus on Monday. He was tested positive for #hantavirus. Other 32 people on bus were tested.
Չինական Յունան նահանգում գրանցվել է հանտավիրուսից մահվան առաջին դեպքը։ Այս մասին հայտնում է Global Times-ն իր թվիթերյան էջում։
Կենդանական ծագման վիրուսի բուժման համար դեղորայք չկա։ Բժշկները խնդրում են խուճապի չմատնվել։
Նշվում է, որ բնակիչը մահացել է հանրային տրանսպորտում, որն ուղևորվում էր Շանդուն։ Այժմ բուժաշխատողները ստուգում են նույն ավտոբուսում գտնված մյուս ուղևորների առողջական վիճակը։ Նրանց շրջանում վարակվածների մասին դեռևս տեղեկություններ չկան։
Հայտնի է, որ հանտավիրուսների տարածումը տեղի է ունենում կրծողների միջոցով։ Բացի այդ, հայտնի են դեպքեր, երբ վարակում է տեղի ունեցել որոշ տեսակի միջատակեր չղջիկների կծելուց հետո։ Հիվանդության փոխանցումը մարդուց մարդուն բնորոշ չէ հանտավիրուսներին։ Այդուհանդերձ, նման դեպքեր պատահում են, սակայն գրանցվել են միայն Արգենտինայի և Չիլիի տարածքում։
Հանտավիրուսի ախտանշանները նման են շնչառական վարակների ախտանշաններին՝ գլխացավ, թուլություն, հազ, մարսողական խանգարումներ, փսխում։
