00:00:00

Ֆրանսիայում նոր տեսակի կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը անցել է 1000-ը

04:53, 25 մարտ 2020 Աշխարհ

Ֆրանսիայում նոր տեսակի կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը հասել է 1,1 հազարի: Այս մասին հայտնել է երկրի Առողջապահության վարչության ղեկավար Ժերոմ Սալոմոնը, գրում է Известия-ն: «Մահվան երկու հիմնական վայրերը հիվանդանոցներն ու ծերանոցներն են»,- Սալոմոնի խոսքերն է մեջբերում BFM հեռուստաալիքը: Ընդհանուր առմամբ Ֆրանսիայում 176 մարդ հիվանդանոցային բուժում է ստանում, ևս 2516-ը վերակենդանացման բաժանմունքում են և գտնվում են ծանր վիճակում: Բժշկական հաստատություններից դուրս է գրվել մոտ 3281 մարդ: Սալոմոնն ընդգծել է, որ հաջորդ շաբաթվա վերջ կհասնեն օրվա ընթացքում 29 հազար մարդու թեստավորման: Ներկայումս այդ ցուցանիշը օրական կազմում է 9 հազար: Մարտի 24-ին Ֆրանսիայում արտակարգ սանիտարական դրություն է հայտարարվել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր