Նոր տեսակի կորոնավիրուսով պայմանավորված հիվանդությունից մահացածների թիվը ողջ աշխարհում գերազանցել է 400 000-ը: Ըստ Ջոն Հոփքինսի համալսարանի առցանց թարմացվող քարտեզի տվյալների՝ այդ ցուցանիշը կազմում է 407 485 մարդ:
Կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 18 227-ի, ապաքինվածներինը՝ 104 234-ի: Մահացության ցուցանիշով առաջին տեղում է Իտալիան, որտեղ մահվան ելքով դեպքերը հասել են 6820-ի: Նրան հաջորդում է Չինաստանը (3281), որտեղ վերջին օրերին վարակման նոր դեպքեր չեն արձանագրվել:
Մյուս ամենատուժած երկիրն Իսպանիան է, որտեղ հիվանդությունը 2800 մարդու կյանք է խլել: Եվրոպական երկրներին հաջորդում է Իրանը՝ մահվան 1934 դեպքով:
Վարակակիրների թվով առաջատար երկրներից են նաև ԱՄՆ-ն, Գերմանիան, Ֆրանսիան, Շվեյցարիան, Հարավային Կորեան և Միացյալ Թագավորությունը: