00:00:00

Բունդեսթագի թուրք պատգամավոր Ջեմ Օզդեմիրը վարակվել է կորոնավիրուսով

03:50, 25 մարտ 2020 Աշխարհ

Գերմանիայի խորհրդարանի (Բունդեսթագի) պատգամավոր, «Կանաչների» կուսակցության ներկայացուցիչ, ծագումով թուրք Ջեմ Օզդեմիրը կորոնավիրուսի ախտորոշման թեստ է հանձնել, գրում է ermenihaber.am-ը։ Հետազոտության արդյունքների վերաբերյալ Օզդեմիրը գրառում է արել Instagram-ի իր էջում։ «Թեստիս պատասխանը դրական է, սակայն վիճակս բավական լավ է»,- գրել է պատգամավորը։ Նա նշել է, որ կորոնավիրուսով կարող են վարակվել բոլորը և հավելել, որ այժմ ինքը գտնվում է կարանտինում։ Հիշեցնենք, որ Գերմանիայում վերջին տվյալներով հաստատվել է կորոնավիրուսով վարակման 26․220 դեպք, իսկ վարակից մահացածների թիվը 111 է։ Ջեմ Օզդեմիրը Բունդեսթագում քվեարկել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի օգտին: Նա ծնվել է Գերմանիայում՝ թուրք-չերքեզական ընտանիքում։ Ընտանիքը Գերմանիա է գաղթել Թուրքիայից: Օզդեմիրն ինքն իրեն համարում է աշխարհիկ մուսուլման:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր