00:00:00

Կորոնավիրուսի հարցով G20-ի գագաթնաժողովը տեղի կունենա մարտի 26-ին

20:39, 24 մարտ 2020 Աշխարհ

Կորոնավիրուսի հարցով G20-ի գագաթնաժողովը տեղի կունենա մարտի 26-ին: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Նա հավելել է, որ Ռուսաստանը հրավեր է ստացել եւ պատրաստվում է մասնակցել: Նախօրեին նա հայտնել էր, որ դեռ հայտնի չէ, թե ինչ նախաձեռնություններով հանդես կգա Մոսկվան: Հանդիպումը կանցկացվի վիդեոկապի ռեժիմով եւ կլուսաբանվի COVID-19-ի շուրջ իրավիճակը: Նախաձեռնողը Սաուդյան Արաբիան է: ԱՀԿ-ն մարտի 11-ին հայտարարել է կորոնավիրուսի՝ պանդեմիայի վերածվելու մասին: ԱՀԿ տեղեկություններով՝ Չինաստանում, որտեղ բռնկվել էր կորոնավիրուսը, վարակվել է 330 հազար մարդ, 14,5 հազար մարդ մահացել է: Ռուսաստանում պացիենտների ընդհանուր թիվը հասնում է 438-ի, 17 մարդ ապաքինվել է, 52 հազարը գտնվում է բժիշկների հսկողության տակ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր