00:00:00

Պեսկովը հայտնել է՝ Պուտինը բժշկական դիմակ կրում է, թե ոչ

05:05, 24 մարտ 2020 Աշխարհ

ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին հայտնել է, թե ինչպես է աշխատում ՌՂ ղեկավար Վլադիմիր Պուտինը՝ հաշվի առնելով կորոնավիրուսի տարածումը կանխելուն ուղղված սահմանափակումները: «Նախագահը դեռ աշխատում է: Տեսնում եք, որ զանգվածային միջոցառումներ, բնականաբար, ոչ ոք չի անցկացնում. այս պահին անխոհեմ կլիներ դա անել: Սակայն նախագահի աշխատանքը կատարվում է ոչ այն չափանիշներով, որոնք նշվում է սահմանափակող հրահանգներում»,- life.ru-ի փոխանցմամբ՝ ասել է Պեսկովը: Պեսկովը հավելել է, որ Պուտինը «որտեղ ապրում է, այնտեղ էլ աշխատում է», - այդ իսկ պատճառով տանից դուրս գալու սահմանափակումները նրա համար հարաբերական բնույթ են կրում: «Ինչ վերաբերում է դիմակներին. հանրային միջոցառումների ժամանակ, գիտեք, մենք խնդրանքով դիմում ենք բժիշկներին, որ բոլոր ներկաները միջոցառմանը կարողանան թեստեր հանձնել: Այդպես էլ Ղրիմում է տեղի ունեցել: Կարծում եմ՝ հետագայում էլ այդպես կվարվենք»,- հավելել է Պեսկովը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք երկրի ղեկավարը բժշկական դիմակ կրում է հանրային միջոցառումներին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր