00:00:00

Գիտնականները կորոնավիրուսի նոր 25 դոլարանոց թեստեր են մշակել, որոնք արդյունքը ցույց են տալիս 30 րոպեից

04:41, 24 մարտ 2020 Աշխարհ

Օքսֆորդի համալսարանի գիտնականները COVID-19 կորոնավիրուսի հայտնաբերման նոր թեստ են մշակել, որը կարելի է կիրառել ամենուրեք, իսկ արդյունքը պատրաստ կլինի 30 րոպեից: Այս մասին հայտնում է CNN-ը՝ նշելով, որ թեստի արժեքը կկազմի մոտ 25 դոլար: Օքսֆորդի գիտնականները թեստը մշակել են չինացի գործընկերների հետ միասին: Թեստում մի շարք քիմիական նյութեր են օգտագործվել, որոնք վարդագույնից վերափոխվում են դեղինի վիրուսի առկայության դեպքում: Նոր թեստը մեծ առավելություն ունի ինչպես արագության, այնպես էլ հեշտ ստուգման շնորհիվ. քիմիական նյութերը պետք է ընդամենը ժամ ու կես պահել 65 աստիճան ջերմաստիճանում՝ ըստ Ցելսիուսի, ինչը հեշտ կարելի է իրականացնել հիվանդանոցում, նույնիսկ՝ տանը

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր