00:00:00

ԱՄՆ առաջնորդները ստում են, երբ պնդում են, որ ցանկանում են օգնել Իրանին. Ռոհանի

00:58, 24 մարտ 2020 Աշխարհ

Կորոնավիրուսի դեմ պայքարում Իրանին օգնելու ԱՄՆ առաջարկն «ամենամեծ սուտն է պատմության մեջ», քանի որ ԱՄՆ պատժամիջոցները խոչընդոտում են Թեհրանի` դեղամիջոցներ ձեռք բերելու հնարավորությանը: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին, փոխանցում է Mehr-ը: Ըստ նրա` Վաշինգտոնի կողմից Իրանի նկատմամբ «անարդար, ապօրինի եւ ահաբեկչական» պատժամիջոցները, ինչպես նաեւ ԱՄՆ-ի ճնշումը այլ երկրների վրա, «շատ խնդիրներ են ստեղծել մեր երկրի համար» Ռոհանին նշել է, որ ամերիկացի առաջնորդները պնդում են, երբ ասում են, որ ցանկանում են օգնել Իրանին` հավելելով, որ այն ամենը, ինչ նրանք պետք է անեն, պատժամիջոցները վերացնելն է: «Այդ դեպքում մենք կարող ենք պայքարել կորոնավիրուսի բռնկման դեմ»,- հայտարարել է նա: Նա ԱՄՆ նախագահին համեմատել է մեկի հետ, ով արգելափակել է մուտքը դեպի մաքուր ջրով ջրհորը եւ ձեռքին մի բաժակ պղտոր ջուր պահած ասում է. «Ես եկել եմ օգնելու»: «Մեզ ԱՄՆ-ից մի բաժակ պղտոր ջուր պետք չէ»,- ասել է նա` հավելելով, որ միակ բանը, որ պետք է անեն ամերիկացիները, խոչընդոտները վերացնելն է: Երկուշաբթի Իրանի առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Կիանուշ Ջահանպուրը հայտնել էր, որ կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 1812-ի, իսկ վարակման ընդհանուր թիվը վերջին 24 ժամվա ընթացքում հասել է 23.049-ի: «Կիրակի օրվանից մենք ունենք 127 մահվան նոր դեպք եւ 1.411 վարակման նոր դեպք»,- ասել էր նա:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր