00:00:00

Ղազախստանում վարակված մարդկանց հեռախոսահամարներին հետեւելու հավելված են ստեղծել

03:10, 22 մարտ 2020 Աշխարհ

Ղազախստանում ծրագրավորողները ստեղծել են Covid19live.kz անվճար բջջային հավելվածը, որը կարողանում է երկրում կորոնավիրուսի տարածման մոնիթորինգ եւ ծանուցում կատարել, ինչպես նաեւ հետեւել նրանց հեռախոսահամարներին, ով արդեն վարակված է։ Այս մասին հայտնել է Ալմաթիի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։ «Ծառայությունը թույլ է տալիս իրական ռեժիմի ժամանակում հետեւել կորոնավիրուսի տարածմանը Ղազախստանում, իսկ գլխավորը՝ հայտնել վարակվելու կամ վարակվածների հետ շփման մասին։ Այն աշխատում է պետական եւ ռուսերեն լեզուներով եւ իրականացվել է Android-ի եւ iOS-ի հավելվածի տեսքով։ Արդեն այսօր covid19live.kz հասցեով գործում է դրա վեբ-տարբերակը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Հավելվածում կա Ղազախստանում կորոնավիրուսի տարածման առցանց քարտեզ, ներկայացված են արդիական նորություններ եւ կարեւոր տեղեկատվություն վիրուսի, դրա տարածման ճանապարհների եւ պաշտպանության միջոցների մասին, նշված են օպերատիվ կենտրոնների հեռախոսահամարները եւ հիվանդանոցների հասցեները։ «Այն նաեւ ունի երկու կարեւորագույն գործառույթ՝ ղազախստանցիների հետ հետադարձ կապի համար։ Առաջինը՝ «ես վարակված եմ» օգտատերը, որի մոտ COVID-19 է հայտնաբերվել, կարող է նշել այն մարդկանց, ում հետ շփվել է եւ հավանական է, որ վարակած լինի, ինչպես նաեւ այն վայրերը, որտեղ եղել է՝ լինելով վարակված։ Երկրորդը՝ «ես շփվել եմ վարակվածի հետ» օգտատերը կարող է հայտնել, որ եղել է վարակվածի հետ նույն չվերթում, կամ վստահ է, որ ինչ-որ մեկը իր շրջապատում վարակված է։ Նշենք, որ տվյալ գործառույթների միջոցով ստացված տեղեկությունները հայտնողները բացարձակ գաղտնի են պահվում եւ հայտնի են միայն առողջապահության մարմինների աշխատակիցներին»,- պարզաբանել են մամուլի ծառայությունում։ Օգտագործելով ստացված տեղեկատվությունը՝ մասնագետները կկարողանան արագ նույնականացնել կորոնավիրուսի կասկած ունեցող մարդկանց, նշել քարտեզի վրա վարակման օջախները, քաղաքի բնակիչների մոտ կհայտնվի այդ վայրերից խուսափելու հնարավորություն։ Մարտի 15-ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը մինչեւ ապրիլի 15-ը արտակարգ դրության ռեժիմ սահմանելու մասին հրամանագիր է ստորագրել։ Լրացուցիչ Նուրսուլթանում եւ Ալմաթիում մարտի 19-ից կարանտինի ռեժիմ սահմանելու որոշում է կայացվել։ Ղազախստանում այսօրվա դրությամբ 53 վարակված կա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր