00:00:00

Իտալացի բժիշկները նախազգուշացրել են, որ երիտասարդները նույնպես կարող են COVID-19-ի ծանր տեսակով վարակվել

01:56, 22 մարտ 2020 Աշխարհ

Իտալացի բժիշկները նախազգուշացրել են, որ նոր կորոնավիրուսի ծանր տեսակը սպառնում է նաեւ երիտասարդներին՝ հերքելով առասպելն այն մասին, որ իբր միայն տարեց մարդիկ կարող են խոցելի խմբում լինել, հայտնում է Sky News-ը։ Լոմբարդիայի ինտենսիվ թերապիայի բաժանմունքի ղեկավար Անտոնիո Պեսենտին հայտարարել է, որ իտալական հիվանդանոցներ ընդունված շատ երիտասարդների մոտ կորոնավիրուսի ծանր տեսակ է ախտորոշվել։ «Ինտենսիվ թերապիայի բաժանմունքում մեր պացիենտների 50 տոկոսը «ամենածանր» պացիենտներն են, որոնց տարիքը 65-ից բարձր է։ Սակայն դա չի նշանակում, որ մնացած 50 տոկոսը 65 տարեկանից երիտասարդ չէ»,- նշել է նա։ «Մենք ունենք 20-ամյա եւ 30-ամյա պացիենտներ, նրանք շատ չեն։ Եվ նրանք բոլորը գտնվում են նույն ծանր վիճակում, ինչպես տարեցները»,- նշել է նա։ Բժիշկը հավելել է, որ պացիենտների այդ երկու խմբի միջեւ միակ տարբերությունն այն է, որ երիտասարդները սովորաբար ավելի առողջ են եւ ավելի հաճախ են փրկվում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր