00:00:00

Հունաստանում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

22:13, 21 մարտ 2020 Աշխարհ

Հունաստանում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հաղորդում է Associated Press-ը: Զոհերի մասին չի հաղորդվում: Հայտնի է միայն շենքերին հասցված վնասի մասին: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Պարգա քաղաքից 11 կմ հեռավորության եւ Աթենքից դեպի հյուսիս-արեւմուտք 316 կմ հեռավորության վրա: Տեղական ԶԼՄ-ները հայտնում են, որ երկրաշարժի հետեւանքով խուճապ է սկսվել, մարդիկ սկսել են փախչել: Բացի այդ, մի քանի շենք է փլուզվել Կանալակի գյուղում, որը էպիկենտրոնին մոտ է գտնվում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր