00:00:00

Վրաստանում արտակարգ դրությունը չի վերաբերի լրատվամիջոցներին

21:58, 21 մարտ 2020 Աշխարհ

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի հայտարարության համաձայն՝ արտակարգ դրությունը չի վերաբերի լրատվամիջոցներին: Ի պատասխան լրագրողների այն հարցերին՝  թե արդյոք արտակարգ դրությունը կվերաբերվի նաև ԶԼՄ-ներին, Գախարիան ասել է. «Արտակարգ դրությունը, որը հայտարարվելու է ամբողջ երկրի մասշտաբով, չի վերաբերի լրատվամիջոցներին: Լրատվամիջոցների նկատմամբ միակ պահանջը կլինի անձնական անվտանգություն պահպանելը և առողջության մասին հոգ տանելը: Այլ սահմանափակումներ լրատվամիջոցների համար չեն լինի»,- Գախարիայի խոսքերն է մեջբերում apsny.ge կայքը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր