00:00:00

ՀՀ քաղաքացիները կարող են երկարաձգել ժամանակավոր կեցության ժամկետը Ռուսաստանում

19:39, 21 մարտ 2020 Աշխարհ

Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ օտարերկրյա պետությունների քաղաքացիները կարող են երկարացնել ՌԴ-ում ժամանակավոր կացության ժամկետը, ինչը կապված է կորոնավիրուսի համաճարակի պայմաններում քաղաքացիների իրավունքների և ազատության ապահովման հետ: Այն երկրների քաղաքացիները, որոնք Ռուսաստան են ժամանել առանց մուտքի այցագրի, կարող են երկարացնել ՌԴ տարածքում մնալու իրավունքը նույնիսկ այն դեպքում, երբ ժամկետը լրացել է: Այս կատեգորիայի մեջ են մտնում նաև ՀՀ քաղաքացիները: Ռուսաստանում ժամանակավոր կեցության ժամկետը երկարաձգելու համար անհրաժեշտ է դիմել ՆԳՆ-ի մոտակա տարածքային բաժին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր