00:00:00

Երիտասարդները կորոնավիրուսի նկատմամբ իմունիտետ չունեն. ԱՀԿ-ն զգուշացնում է

16:49, 21 մարտ 2020 Աշխարհ

Երիտասարդներն իմունիտետ չունեն նոր տիպի կորոնավիրուսի նկատմամբ և պետք է սահմանափակեն իրենց շփումների շրջանակը: Այս մասին հաղորդում է BBC-ն` հղում կատարելով Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը: Օնլայն մամուլի ասուլիսի ժամանակ ԱՀԿ տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսն ասել է, որ չնայած տարեցները մյուսներից ավելի խոցելի են, բայց երիտասարդներն էլ իմունիտետ չունեն այդ վիրուսի նկատմամբ: «Ես ուղերձ ունեմ երիտասարդների համար: Դուք անպարտելի չեք: Այս վիրուսի պատճառով դուք կարող եք մեկ շաբաթով հիվանդանոցում պառկել կամ մահանալ: Եթե նույնիսկ չհիվանդանաք, ձեր ընտրությունը, թե որտեղ եք գնում կարող է մեկ ուրիշի համար կյանքի և մահվան հարց դառնալ»,-նշել է ԱՀԿ տնօրենը: Գիտնականները պարզել են, որ այս վիրուսով կարող է վարակվել ցանկացած տարիքի մարդ, բայց այն ավելի վտանգավոր է մեծահասակ մարդկանց համար և նրանց համար, որոնք հիվանդություններ ունեն:

Աղբյուր` Փաստինֆո

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր