00:00:00

Բժիշկը խոսել է սեքսի ժամանակ կորոնավիրուսը փոխանցելու ռիսկերի մասին

05:23, 21 մարտ 2020 Աշխարհ

Մանկական բժիշկ և հեռուստահաղորդավար Եվգենի Կոմարովսկին պատասխանել է կորոնավիրուսի վերաբերյալ մի շարք հարցերի: Մասնավորապես, նա ասել է, թե արդյոք կորոնավիրուսը փոխանցվում է սեռական ճանապարհով: Պատասխաններով տեսանյութը հրապարակված է մասնագետի YouTube-ալիքում: Կոմարովսկու խոսքով, ապացուցված չէ այն փաստը, որ կորոնավիրուսը կարող է փոխանցվել սեռական ճանապարհով: «Բայց դուք ստիպված կլինեք շատ ջանք գործադրել, որպեսզի սեռական հարաբերության ընթացքում ձեր մարմնի վերին հատվածի լորձաթաղանթների շփում տեղի չունենա»,- հստակեցրել է բժիշկը: Նա նշել է, որ սեռական հարաբերության ժամանակ կորոնավիրուսը հեշտ է փոխանցել «համբույրների ընթացքում», և հիշեցրել, որ կամ «մեծաթիվ դիրքեր, որոնց դեպքում կարող եք խուսափել դեմ առ դեմ շփումներից»: Կոմարովսկին նաև հավելել է, որ կարանտինը նպաստավոր ժամանակահատված է երկրում ծնելիության մակարդակի բարձրացման կազմակերպման համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր