00:00:00

Հաստատված 11  թոքաբորբի դեպք․ 600 մեկուսացված անձինք․ նոր մանրամասներ՝ Թորոսյանից

01:06, 21 մարտ 2020

Քիչ  առաջ ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Ֆեյսբուքում ուղիղ միացմամբ տեղեկացրեց օրվա ամփոփման մասին: Նախ՝ հաղորդվեց, որ «Նորքի» ինֆեկցիոն հիվանդանոցն, ըստ նախարարի, այլևս միակ տեղը չէ, որտեղ մեր քաղաքացիները բուժում են ստանում: «Ունենք այդպիսի 5 բուժհաստատություն, ևս երկուսը՝ մարզերում»,- նշեց նախարարը, խնդրելով սրանում «կոնսպիրացիաներ չփնտրել»: Այս պահին մենք ռենտգենով հաստատված 11  թոքաբորբի դեպք ունենք արձանագրված, բայց որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում՝ նշեց նախարարը, հավելելով, որ ՀՀ-ում կան 600 մեկուսացված անձինք: Թորոսյանը նշեց, որ այս ռեզերվը կարող է սպառվել, և դա է պատճառը, որ քաղաքացիները իրենք նույնպես պետք է սոցիալական պատասխանատվություն ստանձնեն՝ պահօանելով ինքնամեկուսացման ռեժիմը. Հենց այս հանգամանքով պայմանավորվեց նաև ԱԺ-ի արտահերթ նիստում ընդունված օրինագիծը, որ վերաբերում էր խախտումների վարչական ու նույնիսկ քրեական պատասխանատվությանը: Վերջում Առողջապահության նախարարը առողջություն մաղթեց բոլորին՝ մի անգամ ևս կոչ անելով պահպանել հիգիենայի կանոններն ու անհրաժեշտ բոլոր միջոցները ձեռք առնել, չվտանգելով հանրային առողջությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր