00:00:00

Հապաղումը կարող է կործանարար լինել. Արտավազդ Սահակյան

00:51, 21 մարտ 2020

Աշխարհում՝ հատկապես Եվրոպայում, իրավիճակը սրընթաց վատթարանում է։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում, «Նորից եմ դիմում ՀՀ կառավարությանը» խորագրով գրառման մեջ նշել է պլաստիկ Վիրաբույժ Արտավազդ Սահակյանը։ «Հնարավոր անդառնալի կորուստներից խուսափելու նպատակով անհրաժեշտ է կիրառել խստագույն միջոցառումներ ՝ ներգրավելով ուժային կառույցների հնարավորությունները՝ մարդկանց տեղաշարժը և շփումը բացառելու նպատակով։Երևանի փողոցներում առայժմ տիրում է աշխուժություն և եռուզեռ։ Հուսով եմ, որ մեր քաղաքացիները ըմբռնումով կմոտենան ստեղծված իրավիճակին՝ իրենց կարգապահությամբ օգնելով բժիշկներին, ովքեր հիմա առաջնագծում են։Դրանով իսկ կարող եք ձեր աջակցությունը ցուցաբերել առողջապահության նախարարությանը», գրել է Արտվազդ Սահակյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր