00:00:00

ԶՈՒ-ում գրանցվել է ինֆեկցիոն հիվանդությունների ամենացածր ցուցանիշը վերջին 10 տարում

22:50, 20 մարտ 2020

Զինված ուժերում կորոնավիրուսի տարածման կանխարգելիչ միջոցառումները կտրուկ նվազեցրել են սուր շնչառական հիվանդությունների ցուցանիշը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մարտի 20-ի մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Սահակ Օհանյանը։ «Դա պայմանավորված է նրանով, որ դրսից ներս, ներսից դուրս շարժը չկա։ Ինֆեկցիոն հիվանդությունները բնորոշ են նրանով, որ մեծ կոլեկտիվներում և փոքր տարածքներում շատ հեշտ տարածվում են։ Արձակուրդների չտրամադրումը, քաղաքացիական անձանց կտրուկ արգելումը, զինվորներին սննդամթերքի ուղարկելը արգելելը և այլ միջոցառումների կտրուկ դադարեցումը բերեց նրան, որ այժմ զինված ուժերում վերջին տասը տարվա ընթացքում ամենացածր ցուցանիշն է գրանցվել և հիվանդացության, և ինֆեկցիոն հիվանդությունների առումով»,- ընդգծեց Օհանյանը։ ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 136-ի: Առաջին դեպքը գրանցվել էր մարտի 1-ին: Քաղաքացին Հայաստան էր եկել Իրանից: Նա ապաքինվել է և դուրս է գրվել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր