00:00:00

ՌԴ-ում սկսել են նոր կորոնավիրուսի պատվաստանյութի փորձարկումը

21:52, 20 մարտ 2020 Աշխարհ

Ռուսաստանի Դաշնության սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության վերահսկման դաշնային ծառայության գիտական կենտրոնը սկսել է նոր կորոնավիրուսի պատվաստանյութի փորձարկումը: Այս մասին տեղեկատվությունը հրապարակված է ծառայության պաշտոնական կայքում: Հաղորդագրության մեջ նշվում է, որ նախատիպային պատվաստանյութը մշակվել է շատ սեղմ ժամկետներում: Հետազոտողներին հաջողվել է ստեղծել պատվաստանյութ՝ հիմնվելով գրիպի, կարմրուկի և բշտիկավոր ստոմատիտի (բերանաբորբ) հիվանդությունների վիրուսների ռեկոմբինանտ վեկտորների, ինչպես նաև սինթետիկ պատվաստանյութերի տեխնոլոգիաների վրա: Պատվաստանյութի փորձաքննությունը սովորաբար կատարվում է լաբորատոր կենդանիների` առնետների, մկների վրա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր