Ուղևորությունների ժամանակավոր սահմանափակումը չի տարածվի ԵՄ անդամ բոլոր պետությունների, Շենգենյան գոտու և Ասոցացված երկրների քաղաքացիների վրա, որոնք վերադառնում են իրենց բնակության վայր։
Սահմանափակումը չի անդրադառնա
– ԵՄ քաղաքացիություն, Շենգենյան գոտու և Ասոցացված երկրների քաղաքացիություն ունեցող անձանց և նրանց ընտանիքի անդամների վրա;
– ԵՄ քաղաքացիություն չունեցող անձանց վրա, ովքեր ունեն երկարատև կացության կարգավիճակ, սահամանված Երկարատև կացության դիրեկտիվի դրույթներով, կացության իրավունք ԵՄ այլ դիրեկտիվների կամ ազգային օրենսդրության համաձայն, կամ ԵՄ անդամ պետության երկարաժամկետ մուտքի արտոնագիր;
Սահմանափակումը չի անդրառադնա նաև հետևյալ անձանց կենսական նշանակության ուղևորներությունների վրա
– առողջապահության ոլորտի մասնագետներ, բժշկական հետազոտություններ իրականացնող անձինք, տարեցների խնամքով զբաղվող բուժանձնակազմ,
– սահմանապահ աշխատակիցներ,
– ապրանքների փոխադրումներով զբաղվող անձնակազմ,
– դիվանագետներ, միջազգային կազմակերպությունների անձնակազմ, զինվորական անձնակազմ և մարդասիրական օգնություն տրամադրող մասնագետներ՝ իրենց մասնագիտական պարտականություններն իրականացնելու ընթացքում;
– տարանցիկ ճամփորդներ,
– անձինք, ովքեր ճամփորդում են ընտանեկան հրամայական կարևորություն ունեցող հարցերով,
– միջազգային պաշտպանության կարիք ունցող կամ այլ մարդասիրական պատճառների առկայության ենթակա անձինք
– «Եվրոպական միություն +1» տարածք մուտք գործելու թույլտվություն ունեցող անձինք պետք է անցնեն համակարգված և ուժեղացված բուժ զննում։
– Ուղևորությունների ժամանակավոր սահմանափակումը կներդրվի 30-օրյա ժամկետով։ ժամկետի հետագա երկարաձգումը պետք է գնհատվի ելնելով հետագա զարգացումներից։