00:00:00

ՌԴ-ից Հայաստան բենզինի ներկրումը պարզեցվում է. Պետդուման վավերացրել է համապատասխան արձանագրությունը

03:17, 20 մարտ 2020 Աշխարհ

Ռուսաստանի Պետդուման վավերացրել է ՌԴ և Հայաստան կառավարությունների միջև համաձայնագիրը՝ Հայաստան բնական գազի, նավթամթերքի և չմշակված ադամանդի մատակարարումների ոլորտում համագործակցության մասին, գրում է  factor.am-ը՝ ՏԱՍՍ-ին հղումով: Աղբյուրի փոխանցմամբ՝ արձանագրությունը ստորագրվել է Մոսկվայում, 2019 թվականի հոկտեմբերի 4-ին: Այն ենթադրում է, որ ռուսական նավթամթերքի, մասնավորապես՝ բենզինի արտահանումը, բացառությամբ՝ բնական գազի, ՀՀ տարածք մատակարարումն իրականացվում է առանց ՌԴ օրենսդրությամբ սահմանված ժամանակավոր մաքսային հայտարարագրերի կիրառման: ՌԴ Պետդումայի էներգետիկայի հանձնաժողովի եզրակացության համաձայն՝ փաստաթուղթն ուղղված է Հայաստան ռուսական նավթամթերքի արտահանման ձևակերպումների պարզեցմանը:  factor.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր