00:00:00

Իտալիայում կսկսվի Tocilizumab դեղամիջոցի փորձարկումը՝ COVID-19-ի բուժման համար

05:16, 19 մարտ 2020 Աշխարհ

Փետրվարի 19-ին Իտալիայում կսկսվի ռևմատոիդ արթրիտ հիվանդության դեպքում օգտագործվող Tocilizumab դեղամիջոցի փորձարկումը՝ COVID-19-ի բուժման համար: Այս մասին, «ՌԻԱ Նովոստիի» փոխանցմամբ, հայտարարել է Ազգային դեղերի գործակալության ղեկավար Նիկոլա Մագրինին: Հոդերի ռևմատիկ հիվանդությունների բուժման ժամանակ օգտագործվող և իմունադեպրեսանտների խմբին պատկանող Tocilizumab-ն արդեն ապացուցել է իր արդյունավետությունը Նեապոլի և Մոդենայի հիվանդանոցներում: Ըստ Մագրինիի, թեստերին կմասնակցի մոտ 330 հիվանդ: Հիշեցնենք, որ կորոնավիրուսի բուժման համար իտալացի բժիշկները օգտագործում են հիմնականում հակավիրուսային դեղամիջոցներ, որոնք գործածվում են ՁԻԱՀ-ի բուժման ընթացքում: Երեքշաբթի տեղական ԶԼՄ-ները հաղորդել են 79-ամյա հիվանդի առողջացման մասին, որը բուժվել է Remdezevir-ով, որը նախկինում դրական արդյունքներ էր ցույց տվել Էբոլա վարակի դեմ պայքարում: Քաղաքացիական պաշտպանության ծառայության ղեկավար Անջելո Բորելիի կողմից երկուշաբթի օրը հրապարակված պաշտոնական տվյալների համաձայն՝ ներկայում Ապենիններում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 31,5 հազար դեպք, առողջացել է 2,941 մարդ,  զոհերի թիվը հասել է 2,503-ի:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր