00:00:00

Կորոնավիրուս. Նուբար Աֆեյանի ընկերության պատվաստանյութն ուղարկվել է փորձարկման

05:09, 19 մարտ 2020 Աշխարհ

Moderna Therapeutics բիոտեխնոլոգիական ընկերությունը, որը հիմնված է Մասաչուսեթս նահանգի Քեմբրիջ քաղաքում,  առաքել է COVID-19 պատվաստանյութի առաջին խմբաքանակները: Moderna Therapeutics-ի համահիմնադիրն ու նախագահը հայազգի Նուբար Աֆեյանն է։ Ինչպես գրում է Time-ը, պատվաստանյութը ստեղծվել է 42 օրվա ընթացքում։ Առաջին սրվակներն ուղարկվել են ԱՄՆ Ալերգիկ և ինֆեկցիոն հիվանդությունների ազգային ինստիտուտ (NIAID), որն ապրիլին կպատրաստի պատվաստանյութերը մարդկանց թեստավորման համար: Առողջության ազգային ինստիտուտի գիտնականները նաև սկսել են փորձարկել հակավիրուսային դեղամիջոցը, որը մշակվել էր էբոլայի,  SARS-CoV-2-ով վարակված հիվանդների համար։ Այս պատվաստանյութն առաջինն է, որ անցնելու է փորձարկման փուլ և առաջին կամավորը կլինի ուղևորը, որը կորոնավիրուսով վարակվել էր Diamond Princess նավում։ Ուսումնասիրության մեջ կներառվեն նաև COVID-19-ով ախտորոշված այլ անձինք, որոնք  հոսպիտալացվել են: Նշենք նաև, որ Նուբար Աֆեյանը 2015 թվականին Ռուբեն Վարդանյանի և Վարդան Գրեգորյանի հետ հիմնել են «100 կյանք» մարդասիրական նախաձեռնությունը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր