«Այս դժվարին օրերին մենք կարող ենք մտերմության և հոգատարության փոքրիկ ժեստեր ցուցաբերել մեզ համար ամենամտերիմ մարդկանց, ջերմություն ցուցաբերել մեր պապիկների և տատիկների հանդեպ, համբուրել մեր երեխաներին, մարդկանց, որոնց սիրում ենք: Սրանք կարևոր ժեստեր են», – ասել է Ֆրանցիսկոս պապը երեքշաբթի օրը հռոմեական La Repubblica թերթում հրապարակված հարցազրույցում:
«Ես խնդրեցի Տիրոջը դադարեցնել համաճարակը. ես աղոթեցի դրա համար»,- ասել է պապը:
Վերջին օրերին Ֆրանցիսկոս պապը բազմիցս իր մտերմությունն է արտահայտել բոլոր նրանց, ովքեր հիվանդացել են կորոնավիրուսային համաճարակի հետևանքով, բուժաշխատողներին և կամավորներին, ովքեր օգնում են հիվանդներին՝ պայքարելու հիվանդության դեմ, ինչպես նաև հոգևորականներին, ովքեր անում են ամեն ինչ, որպեսզի մարդիկ իրենց լքված չզգան: