00:00:00

«Եվրատեսիլ 2020»-ը չեղարկվել է

22:00, 18 մարտ 2020 Աշխարհ

«Եվրատեսիլ 2020» երգի միջազգային մրցույթը չի կայանա: Այս մասին պաշտոնական գրառում է տարածել Եվրոպական հեռարձակողների միությունը: Հաղորդագրությունում ասվում է, որ խորը վշտով են հայտարարում «Եվրատեսիլ 2020» երգի միջազգային մրցույթի չեղարկման մասին: Նշվում է, որ նախորդ մի քանի շաբաթվա ընթացքում փորձել են մրցույթի անցկացման բազմաթիվ այլընտրանքային լուծումներ գտնել, սակայն COVID-19-ի արագ տարածումը Եվրոպայում և այլ երկրներում կանխել է իրենց նախաձեռնությունները «Եվրատեսիլ 2020»-ին Հայաստանը պետք է ներկայացներ հունահայ երգչուհի Աթենա Մանուկյանը «Chains On You» երգով, որի հոլովակն օրերս ներկայացվեց երաժշտասերներին: Մրցույթը պետք է տեղի ունենար Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքում: Մրցույթի կիսաեզրափակիչ փուլերը պետք է անցկացվեին մայիսի 12-14-ին, իսկ եզրափակիչը` մայիսի 16-ին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր