00:00:00

Կորոնավիրուսի տարածումը աշխարհում իրավիճակը բարդացրել է, բայց կյանքը շարունակվում է. Լավրով

21:10, 18 մարտ 2020 Աշխարհ

Մոսկվա Հունգարիայի ԱԳ նախարարի այցը վկայում է, որ չնայած կորոնավիրուսային ինֆեկցիայի տարածման ֆոնին աշխարհում իրավիճակի բարդացմանը, կյանքը շարունակվում է: Այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ հունգարացի գործընկեր Պետեր Սիյարտոյի հետ բանակցությունների մեկնարկից առաջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Կորոնավիրուսի հետ կապված աշխարհում բարդ իրավիճակ է ստեղծվել, բայց կյանքը շարունակվում է,- նշել է նա: - Մենք գնահատում ենք կարծիքների փոխանակման հնարավորությունն այն մասին, թե գործերն ինչպես են մեր երկկողմ հարաբերություններում պայմանավորվածությունների առումով, որոնք ձեռք են բերվել անցյալ տարվա հոկտեմբերին Բուդապեշտ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցի ժամանակ, եւ անկասկած, միջազգային եւ տարածաշրջանային իրավիճակը դիտել վերջին իրադարձությունների համապատկերում»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր