00:00:00

Եվրոպայում առանց կորոնավիրուսի երկիր չի մնացել

04:08, 18 մարտ 2020 Աշխարհ

Եվրոպայում առանց կորոնավիրուսի երկիր չի մնացել՝ վերջինը Չեռնոգորիայում են հայտնաբերվել հիվանդության առաջին դեպքերը, միանգամից երկուսը, հայտնել է երկրի վարչապետ Դուշկո Մարկովիչը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։ Չեռնոգորիայի իշխանությունները ուսումնական հաստատությունները մարտի 16-ից 15 օրով փակելու, բոլոր զանգվածային միջոցառումները արգելելու, չեռնոգորցիների երկրից դուրս գալու արգելքի եւ ժամանողների ստուգման որոշում են կայացրել։ Բացի այդ որոշվել է մինչեւ ապրիլի 2-ը արգելել զբոսաշրջային նավերի մուտքը Չեռնոգորիայի նավահանգիստներ։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին COVID-19 կորոնավիրուսի բռնկումը համավարակ էր հայտարարել։ Աշխարհում վարակված է ավելի քան 173 000 մարդ՝ 152 երկրներում, ավելի քան 7000 մարդ մահացել է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր