00:00:00

Ալիևյան ԶԼՄ-ն ակտիվ գովազդում է արցախյան գինին

13:25, 09 ապրիլ 2018 Աշխարհ

Քաղաքագետ Գագիկ Հաբարյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ Ադրբեջանում հայատյացությունն այն մասշտաբների է հասել,որ մեր արևելյան հարևանները չեն էլ հասկանում,որ շատ դեպքերում անդրադառնալով Հայաստանին և Արցախին ոչ թե հակագովազդով են զբղավում,այլ ընդհակառակը՝մեծ օգուտ են տալիս մեզ...Այսպես,ալիևյան կայքերից մեկը՝haqqin.az-ը,որն աչքի է ընկում իր սարսափելի հակահայ հոդվածներով հատուկ անդրադարձել է ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանի twitter-յան վերջին գրառմանը,որտեղ վերջինս գովազդում է Արցախի Ասկերանի շրջանում արտադրված "ԱՐԵՎԻՍ" գինիները...Անգրագետ ազերիները չգիտես ինչու գինին անվանել են "Ասկերան"...Սակայն դա էական չէ...Կարևորն այն է,որ Տիգրան Բալայանի twitter-յան էջի լսարանից ավելի մեծ լսարան ունեցող ալիևյան սույն կայքն ակամայից գովազդում է Արցախում արտադրված բարձրակարգ գինիները... Շնորհակալություն կարելի է հայտնել ալիևյան կայքի գլխավոր խմբագիր Էյնուլլա Ֆաթուլաևին արցախյան գինիների PR-ով զբաղվելու համար... Մեկ ժամվա մեջ այն դիտվել է 2500 անգամ... Հ.Գ.Ի դեպ,լավ կլինի,եթե գրառում կատարելուց առաջ մեր ԱԳՆ-ի մամլո խոսնակն աշխարհագրական տեղանունները ճիշտ գրի.ոչ թե ԱսՔերան,այլ ԱսԿերան...

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր